loader
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի և Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների հիման վրա, հայտնում է osce.org կայքը։  

Հայտարարությունում համանախագահներն ընդգծում են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը։

Նրանք խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ: Կողմերին կոչ են անում հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, ինչպես որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժնևում:

Համանախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը կողմերին աջակցելու հանձնառությանը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա, որը ներառում է ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս