loader
«ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան ցանկանում է հասնել ԼՂ խնդրի քաղաքական և բանակցային լուծման»

«ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան ցանկանում է հասնել ԼՂ խնդրի քաղաքական և բանակցային լուծման»

ԵԱՀԿ-ում 2018թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության մամուլի պատասխանատու Ջիովաննի Դավոլին:

-Իտալիան 2018 թվականի հունվարից ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Որո՞նք են ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթությունները:

-Ինչպես 2018 թվականի հունվարի 11-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ընդգծեց Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն, մեր նախագահության առաջնահերթությունները երեքն են: 

Շարունակելով ԵԱՀԿ-ում նախորդ նախագահողների գործողությունները՝ լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինայում և դրա շուրջ ծավալված ճգնաժամի, ինչպես նաև ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների հանգուցալուծման ջանքերին:

Այս համատեքստում նախարար Ալֆանոն հատուկ առաքելություն է իրականացրել դեպի Ուկրաինա (2018 թվականի հունվարի 30-31-ը)՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում այցելելով նաև Դոնբասում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելություն և Մոսկվա (փետրվարի 1):

ԵԱՀԿ-ում ավելի մեծ ուշադրություն ենք ցուցաբերում Միջերկրածովյան տարածաշրջանում առկա մարտահրավերներին և հնարավորություններին՝ մասնավորապես առաջ մղելով ԵԱՀԿ դերակատարությունը միգրացիայի հարցում, ինչպես 2017 թվականի հոկտեմբերի 24-25-ը Պալերմոյում Միջերկրածովյան համաժողովի ժամանակ ընդգծեց այն նախագահող նախարար Ալֆանոն:

Պրոակտիվ մոտեցում ենք ցուցաբերում ԵԱՀԿ 3 «ուղղություններին» (ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական, մարդու իրավունքներ) և նոր անդրազգային սպառնալիքներին (ահաբեկչություն, կիբերանվտանգություն, պայքար զենքի, թմրամիջոցների, մշակութային արժեքների անօրինական թրաֆիքինգի և վտանգավոր արտանետումների դեմ):

-Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

-Ճգնաժամի կարգավորման տարրերն արդեն դրվել են բանակցային սեղանին՝ շնորհիվ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնացված հանձնառության:

Հետևաբար, լիակատար աջակցություն ենք ցուցաբերում մինչև այժմ ընդունված մոտեցմանը. երբ կողմերը ներգրավվել էին բարձրագույն քաղաքական մակարդակում՝ երկու նախագահների միջև ուղղակի շփման ձևով, մենք ականատեսը եղանք դրական զարգացումների: Այս առումով մենք աջակցում և սատարում ենք հետագա շփումներին ամենաբարձր մակարդակով՝քաջ գիտակցելով, որ կողմերի շրջանում քաղաքական կամքի առկայությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի առանցքային գործոնն է:

-Ունեք արդյոք հատուկ նախաձեռնություններ, որոնք կարող են առաջ մղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

-ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունը նպատակ է հետապնդում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, բանակցային և կայուն լուծման:

Մենք գործելու ենք ԵԱՀԿ նախկին համանախագահողների ոգուն համապատասխան, հետևողականորեն աջակցելով Մինսկի խմբի համանախագահներին: Մենք ջանք չենք խնայելու օգնելու և աջակցելու կողմերին՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի:

Ամբողջական սկզբնաղբյուրում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս