loader
Էստոնիան կարևորում է ԼՂ հակամարտությանը կարգավորում գտնելու անհրաժեշտությունը

Էստոնիան կարևորում է ԼՂ հակամարտությանը կարգավորում գտնելու անհրաժեշտությունը

Էստոնիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորում գտնելու անհրաժեշտությունը: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Եվրամիությունում նախագահող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը, փոխանցում է armenpress-ը:

«Մենք խիստ կարևոր ենք համարում ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորում գտնելու հանձնառությանը հավատարիմ մնալը, ինչպես Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում և Մոլդովայում»,- ասաց նա:

Միկսերը կարևորեց ուժեղ և անկախ ինստիտուտների գոյությունը ԵԱՀԿ-ում՝ ընդգծելով, որ դրանք ավելի են լայնացնում և կարևորում կառույցի գործունեությունը:

Նա ընդգծեց նաև, որ ԵԱՀԿ հիմնական պարտավորություններից է նաև կառույցի անդամ երկրների տարածքում բնակվող ավելի քան 1 մլրդ անհատների անվտանգության ապահովումը:

Հիշեցնենք, որ Վիեննայում այսօր մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցում է նաև Էդվարդ Նալբանդյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս