loader
ԵԽ-ում ԼՂ շարժման 30-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվելու

ԵԽ-ում ԼՂ շարժման 30-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվելու

Փետրվարի 28-ին Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ կազմակերպվելու է «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով միջոցառում:

Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը («AGBU Europe»):

Միջոցառումը հյուրընկալում է ԵԽ պատգամավոր, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը:

Հիմնվելով  հակամարտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողության վրա, խթանվելով 1988 թ. փետրվարի իրադարձություններից, երբ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության մաս էին կազմում՝ երկու նիստերի ընթացքում խորհրդարանականները և այլ փորձագետներ կներկայացնեն վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսևորել 1988 թ. փետրվարից 1991 թ. մայիս ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննության կառնեն ԵՄ ներկայիս քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների միջև փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ:

Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս