loader
Ֆրանսիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ լարվածությունը մեծացնող որևէ հայտարարությունից կամ գործողությունից

Ֆրանսիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ լարվածությունը մեծացնող որևէ հայտարարությունից կամ գործողությունից

Ֆրանսիան ամբողջությամբ ներգրավված է մնում բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որոնման գործում,  երեկ՝ փետրվարի 19-ին, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը, փոխանցում  է Ազատությունը։

Ի պատասխան հարցի՝ ինչպիսին է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 8-ին արած հայտարարությունների առնչությամբ, թե, մասնավորապես, Երևանը և Զանգեզուրը իրենց «պատմական տարածքներն են», և ադրբեջանցիները «պետք է վերադառնան այդ պատմական հողը», Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կայքում հրապարակած հաղորդագրությունում նաև կոչ է արել հակամարտության կողմերին՝ բարեխղճորեն աշխատել բանակցություններով լուծում գտնելու ուղղությամբ, «հատկապես զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս