loader
Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության՝ Մամեդյարովն ասել է, որ ներկայիս ստատուս-քվոն անկայուն է և անընդունելի

Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը կողմ է նպատակային և արդյունավետ ակտիվ բանակցությունների հակամարտությունը փուլ առ փուլ կարգավորելու համար և այդ ուղղությամբ կշարունակի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Նալբանդյան-Մամեդյարով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին՝ Վիեննայում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս