loader
Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս