loader
Հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք. ԱՀ ՊՆ

Հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք. ԱՀ ՊՆ

Հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության  թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և, միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունն օդում և ցամաքում:

 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս