loader
Լուկաշևիչ. Ռուսաստանը պաշտպանում է Նալբանդյանի և Մամեդյարովի  հանդիպումը

Լուկաշևիչ. Ռուսաստանը պաշտպանում է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը հնարավոր է կայանա գալիք տարվա սկզբին: Նա ասել է, որ նման միտումը Ռուսաստանը բացարձակապես պաշտպանում է:

«Ակնկալվում է, որ նախարարները ամենամոտ ապագայում, հնարավոր է հունվարի ընթացքում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի աջակցությամբ հերթական անգամ հանդիպեն», - ասել է Լուկաշևիչը Վիեննան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում, որտեղ ամփոփվում էին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի տարեկան նիստի արդյունքնրը:

Հիշեցնենք, որ Նալբանդյան-Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 6-ին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս