loader
«Ձգձգվող» հակամարտությունները շարունակում են մնալ ԵՄ ուշադրության կենտրոնում

«Ձգձգվող» հակամարտությունները շարունակում են մնալ ԵՄ ուշադրության կենտրոնում

«Եվրամիությունը բարձր է գնահատում գործող ձևաչափերի շրջանակում «ձգձգվող» հակամարտությունների, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերի ամրապնդմանը սատարելու Իտալիայի ձգտումը», - ասվում է ԵԱՀԿ-ում ԵՄ առաքելության տարածած հայտարարությունում:

Հայտնի է, որ այն տարածվել է ի պատասխան ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Անջելինո Ալֆանոյի հայտարարությանը:

ԵՄ առաքելությունից ընդգծել են, որ ԵԱՀԿ տարածքում առկա «ձգձգվող» հակամարտությունները, ինչպես և նախկինում, գտնվում են ուշադրության կենտրոնում:

«Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի՝ գործող ձևաչափերի շրջանակում տվյալ համակարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ գործունեության հետագա ամրապնդման հարցում հանձնառությունը»,-ասվում է հայտարարությունում:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս