loader
Քոչարյան. Ալիևն անհերքելի ապացուցեց, որ Ղարաբաղը երբևիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Քոչարյան. Ալիևն անհերքելի ապացուցեց, որ Ղարաբաղը երբևիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում

«Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարի դիտարկմամբ՝ բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս թե ով ինչի է նա պատրաստ և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն:

«Համենայնդեպս մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա չեն նկատել, փայլուն կերպով անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»,-ասաց նա:

Մարգարիտա Ղազարյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս