loader
Կոսաչով. Լեռնային Ղարաբաղն այդպիսի թեժ ֆազայում չի գտնվում

Կոսաչով. Լեռնային Ղարաբաղն այդպիսի թեժ ֆազայում չի գտնվում

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ներկայացնում են ռուսական պատվիրակության այցի արդյունքները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին՝ բովանդակալից, ազնիվ, արդյունավետ քննարկման համար: Նման ձևաչափով հանդիպումներ տարածաշրջանում մենք ունենք միայն մեր դաշնակից, ընկեր պետությունների հետ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան: Եթե խոսենք տարածաշրջանի մասին, ապա պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ նման ձևաչափով հանդիպումներ չկան: Պետք է ասեմ, որ մեր հանդիպման ժամանակ չեն եղել քննարկման փակ թեմաներ»,-ԱԺ-ում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Լրագրողները Կոսաչովից հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահին հորդորում է հակամարտող կողմերին՝ Ուկրաինային, զենք չվաճառել, սակայն ինքն Ադրբեջանին մոտ 5մլդ դոլարի զենք է վաճառել:

«Պետք է նշեմ, որ այդտեղ խոսքը ռազմական գործողությունների ժամանակ թեժ ֆազայի մասին է, որտեղ մտավ Ուկրաինան և կրակում է զենքով: Ուրախալի է, որ Լեռնային Ղարաբաղն այդպիսի ֆազայում չի գտնվում: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթունավտանգ է, մանավանդ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո: Ռուսաստանն իրականացնում է այն բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թվականի ապրիլը և մենք առանց կասկածի արձագանքում ենք ապրիլյան դեպքերին»,-նշեց ՌԴ պաշտոնյան:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս