loader

Լավրով. ԼՂ հակամարտությունը կարող են լուծել միայն կողմերը (տեսանյութ)

«Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ունենալ այդ խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր, որովհետև խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը: Ռուսաստանն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն բան, որպեսզի պայմաններ ստեղծի այդ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է հակամարտության բանակցային գործընթացում կողմերին բերել ընդհանուր հայտարարի: Այդ աշխատանքն անց է կացվել պարբերաբար, այդ թվում՝ նաև անցած տարի:

«Մեր բոլոր առաջարկները, համանախագահների բոլոր առաջարկները, իսկ ունենք ընդհանուր դիրքորոշում, կողմերի մոտ են, կողմերը գիտեն՝ ինչ են համանախագահները մտածում, բայց պետք է որոշեն իրենք՝ կողմերը: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ երկու երկրներից էլ կհետևեն որոշակի ազդանշաններ: Ուրախ ենք, որ անցած տարի տեղի են ունեցել նախագահների և արտգործնախարարների հանդիպումներ, համանախագահ երկրների ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացներին: Կարծում եմ, որ այժմ կարևոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաև անցնել քաղաքական կարգավորման»,- ասել է Լավրովը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս