loader
Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար

Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Շահվերդյանին նրա գործունեության համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս