loader
Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացվել են որոշակի աշխատանքներ

Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացվել են որոշակի աշխատանքներ

Օգոստոսի 6-ից 8-ը Պաշտպանության բանակի հարավային և հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ, որոնք միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի և տարբեր ծառայությունների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման և իրադրության հավանական զարգացումների դեպքում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղանքում իրականացվող աշխատանքները կարևորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական գործողությունների գնահատման և դրանց համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում` շեշտելով, որ յուրաքանչյուրի գործառութային պարտականությունների տեսական իմացությունը հանդիսանում է գործնականում այն կիրառելու կարևոր նախապայման:

Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում միավորումների, զորամասերի և համապատասխան ծառայությունների պատասխանատուները հանդես են եկել իրենց առաջադրված խնդիրներից ածանցվող զեկույցներով:

Ամփոփելով դաշտային երթի արդյունքները գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հետագա անելիքների վերաբերյալ մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս