loader
Լիտվան ԼՂ հակամարտությունը վտանգավոր է համարում ԵԱՀԿ տարածաշրջանի համար

Լիտվան ԼՂ հակամարտությունը վտանգավոր է համարում ԵԱՀԿ տարածաշրջանի համար

ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:

«Ձգձգված հակամարտություններում առաջընթացի բացակայությունը Վրաստանում, Մոլդովայում և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությունը»,- նշել է նա:

Լինկյավիչուսը ողջունել է 2018 թվականին Իտալիայի նախագահությունը՝ ցանկանալով հաջողություններ գալիք տարվա մարտահրավերների հաղթահարման հարցում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս