loader
Մամեդյարով․ Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների

Մամեդյարով․ Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների

Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այսօր՝ մայիսի 15-ին,  Փարիզում կայացած հանդիպման ժամանակ  հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է APA-n՝ վկայակոչելով  Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևին:

Հանդիպմանը շեշտվել է ինտենսիվ բանակցությունների շարունակման կարևորությունը՝ «հաշվի առնելով Հայաստանում և Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտը»։

«Մամեդյարովը  շեշտել է ինտենսիվ բանակցություններ վարելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով», ասել է  Հաջիևը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս