loader
Մամեդյարովը «կառուցողական» է գնահատում Նալբանդյանի հետ հանդիպումը

Մամեդյարովը «կառուցողական» է գնահատում Նալբանդյանի հետ հանդիպումը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գնահատմամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը Վիեննայում «անցել է դրական և կառուցողական»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «բանակցությունների ընթացքում կայացել են ինտենսիվ և կոնկրետ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ առկա առաջարկների շուրջ», պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարների հաջորդ հանդիպումը 2018 թվականի հունվարի երկրորդ կեսին անցկացնելու մասին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս