loader
Մեկնարկել են 2018-ի բանակային ուսումնական տարվա ձմեռային փուլի ամփոփիչ ստուգումները

Մեկնարկել են 2018-ի բանակային ուսումնական տարվա ձմեռային փուլի ամփոփիչ ստուգումները

Հուլիսի 2-ից ՊԲ մի շարք զորամասերում մեկնարկել են 2018թ. բանակային ուսումնական տարվա ձմեռային փուլի ամփոփիչ ստուգումները, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Հետևողականորեն իրականացվող այս միջոցառումը նպատակ է հետապնդում մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:

Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս