loader
Մոգերինի. ԼՂ հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ

Մոգերինի. ԼՂ հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է շատ լուրջ մարտահրավեր մնալ», - փետրվարի 9-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:

«Կարևոր իրադարձություն է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում բարձր մակարդակի վրա երկխոսության վերսկսումը: Կցանկանայինք, որպեսզի կողմերն իրականացնեն բանակցությունների ակտիվացման և շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Մոգերինին:

Նա ընդգծել է, որ ստատուս քվոն կայուն չէ և հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Միջազգային իրավունքին համապատասխան քաղաքական կարգավորում է անհրաժեշտ: Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումներին, այդ թվում նաև՝ մեր հատուկ ներկայացուցիչի միջոցով»,- ավելացրել է նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս