loader
Նալբանդյան. Կրեատիվության մասին խոսակցությունները ծնվել են Ադրբեջանի ղեկավարության անառողջ երևակայությունից

Նալբանդյան. Կրեատիվության մասին խոսակցությունները ծնվել են Ադրբեջանի ղեկավարության անառողջ երևակայությունից

«Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Բանակցությունների բովանդակության և ըստ էության բանակցություններ սկսելու մասին խոսակցությունները տանում են այն մտքին, որ բոլոր նախկին բանակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ երկու տասնյակից ավելի բարձրաստիճան հանդիպումներն անիմաստ ու անտրամաբանական են եղել»,- Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ 

Նախարարի խոսքով, կրեատիվության մասին խոսակցությունները ծնվել են Ադրբեջանի ղեկավարության անառողջ երևակայությունից:

«Հայաստանի մայրաքաղաքի 2800–ամյա պատմությունն իրեն վերագրելու փորձերը կամ մյուս տարածքները, կամ ռազմատենչ հայտարարությունները նրանց անառողջ երևակայության արդյունքն են: Ավելի լավ կլիներ բացատրեին, թե ինչու են հրաժարվում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հայտարարություններից, մերժում են համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները։ Գուցե Ադրբեջանում դրանք ոչ կրեատիվ են համարում։ Բաքուն պետք է հրաժարվի լեզվաբանական վարժանքներից և սկսի կատարել պայմանավորվածությունները»,- նշեց Նալբանդյանը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս