loader
Նալբանդյանն Ադրբեջանին համեմատում է մենակության մեջ հայտնված հեքիաթի հերոսի հետ

Նալբանդյանն Ադրբեջանին համեմատում է մենակության մեջ հայտնված հեքիաթի հերոսի հետ

Այսօր ՀՀ և Մադագասկարի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Անրի Ռաբարի-Նձականի համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողները նշեցին, որ Ադրբեջանում կրկին հիշում են բրյուսելյան գագաթաժողովը և կրկին պնդում են, որ հռչակագրում իրենց չափազանց էական դիտարկումներ կան տարածքային ամբողջականության առումով:
ՀՀ ԱԳ նախարարը հիշեց այն հեթիաթի հայտնի հերոսին, որը մենակության մեջ հայտնվելով, սկսում է վախից բարձր գոռալ: 

«Նույնն էլ Ադրբեջանն է արդեն շարունակաբար անում, քանի որ ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ կա եռանախագահող երկրների մոտեցում, որը ԵՄ կողմից լիակատար աջակցություն ունի և որի մասին բազմիցս հայտարարվել է: Բրյուսելի գագաթաժողովի շրջանակներում ներառյալ հայտարարվեց տիկին Մոգերինի հետ մեր համատեղ հանդիպման ընթացքում: Հայտնի է նաև եռանախագահող երկրների մոտեցումը, որը նաև հաստատեցին վերջերս տարածաշրջան այցելության ժամանակ: Նրանք նոր հայտարարությամբ հանդես եկան և նորից ու նորից կրկնեցին, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային օրենքի հայտնի երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման, ինչպես նաև ուժի սպառնալիքի չկիրառման վրա: Բրյուսելի գագաթաժողովին վերահաստատվել է այն, ինչ ասվել է նախորդ բոլոր համաժողովների հռչակագրերում: Մանրամասն անդրադարձել եմ բրյուսելյան հռչակագրի դրույթներին և ադրբեջանական աղավաղումներին:

Խրոնիկ դարձած ադրբեջանական կողմի աղավաղումները համապատասխան բնութագրումն ունեցան ոչ միայն Հայաստանի կողմից և որակվեց որպես այլասերումներ»,-նկատեց Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանն էլ է կիսում այդ բնութագրումը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս