loader
НГ. Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցային գործընթաց

НГ. Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցային գործընթաց

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտել են տարածաշրջանային այցը Լեռնային Ղարաբաղ այցելությամբ: Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների արդյունքներով համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել կողմերին խուսափել հակամարտության սրացումից և շարունակել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, գրում է Независимая Газета-ն:

Շփման գծում իրավիճակը որոշ կայունացումից հետո կրկին բարդացել է: Հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի զանգվածային խախտումների մասին: Իրավիճակի բարելավմանը չեն նպաստում նաև կողմերի քաղաքական հայտարարությունները: 

Բանակցային գործընթացի վերաբերյալ իր դժգոհություններն ունի նաև Լեռնային Ղարաբաղը: Ստեփանակերտն անարդար է համարում այն հանգամանքը, որ երկիրը դրան չի մասնակցում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս