loader
Նոր նշանակումներ՝ ՊԲ-ում

Նոր նշանակումներ՝ ՊԲ-ում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահի այլ հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Կարեն Շաքարյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս