loader
Փալոունը Արցախ այցելելու արգելքները վերացնելու կոչ է արել Կոնգրեսին

Փալոունը Արցախ այցելելու արգելքները վերացնելու կոչ է արել Կոնգրեսին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը կոչ է արել իր գործընկերներին կոտրել արհեստական պատնեշները, որոնք խոչընդոտում են Միացյալ Նահանգների ու Արցախի միջև ազատ այցելություններ կատարելու ու հաղորդակցային կապ հաստատելու հեռանկարին: Նա ներկայացրել է ԱՄՆ-ի ու Արցախի միջև ազատ այցելության և հաղորդակցության մասին օրինագիծը, փոխանցում է Asbarez-ը:

«Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն ու չպետք է բացառվի Միացյալ Նահանգների ու այլ պետությունների հետ շփման շրջանակից»,-հայտարարել է Փալոունը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերին Արցախ կատարած այցի ընթացքում ինքը տեսել է Արցախի ահռելի առաջընթացը:

ANCA-ի տնօրեն Ռաֆի Համբարյանն իր երախտագիտությունն է հայտնել բարձրաստիճան կոնգրեսականին օրինագիծը Կոնգրեսում ներկայացնելու համար:

Հայտնի է, որ օրինագծի հեղինակներն առաջարկում են՝

  1. Թույլ տալ ԱՄՆ կառավարության տարբեր մակարդակի պաշտոնյաների այցելել Արցախ ու բաց և անմիջական շփման մեջ մտնել իրենց արցախցի գործընկերների հետ:
  2. Խրախուսել ԱՄՆ-ի ու Արցախի գործադիր և օրենսդիր ճյուղերը ներկայացնող պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բաց հաղորդակցությունը, հանդիպումներն ու ուղիղ շփումները:
  3. Հետամուտ լինել ԵԱՀԿ-ի՝ Արցախի Հանրապետության ապագային առնչվող բանակցային գործընթացներին Արցախի լիարժեք ու անմիջական մասնակցությունն ապահովելուն:
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս