loader
ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված ձմեռային զորակոչի մեկնարկին

ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված ձմեռային զորակոչի մեկնարկին

Հունվարի 9-ին, ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ-ում ծառայությունն ավարտող ավագ եղբայրներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու և իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու էին եկել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Շնորհավորելով օրվա հերոսներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, նորակոչիկների արագ հարմարման և լիարժեք զինվորականներ դառնալու համար, հանգամանք, որը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու կարևոր նախապայմաններից է:

Միջոցառման ավարտին, բանակի հրամանատարն ու բոլոր ներկաները շփվել են նորակոչիկների հետ, հետաքրքրվել ծառայության առաջին տպավորություններով և առկա խնդիրներով: Կարեն Աբրահամյանը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր, որից հետո ներկա գտնվել նաև ծառայության հետագա վայրերի ընտրության նպատակով կազմակերպված վիճակահանությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս