loader
ՊԲ զինծառայողներին չի պարտադրվել գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. պարզաբանում 

ՊԲ զինծառայողներին չի պարտադրվել գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. պարզաբանում 

Շրջանառվող լուրերը, թե ՊԲ զորամասերում զինծառայողներին պարտադրում են գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին նշված է ԱՀ ՊՆ պարզաբանման մեջ, որում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկության, թե իբր ՊԲ զորամասերում զինծառայողներին պարտադրում են գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք , որ, իրոք, Արցախի զինված ուժերի զինծառայողներին առաջարկվել է ցանկության դեպքում, կամավորության սկզբունքով, իր համեստ ներդրումն ունենալ մեր երկրի համար հույժ կարևորության գործընթացին»:

                                                 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս