loader
Թիլերսոն. ԱՄՆ-ն ԼՂ խնդրում աջակցում է Մինսկի խմբի ջանքերին

Թիլերսոն. ԱՄՆ-ն ԼՂ խնդրում աջակցում է Մինսկի խմբի ջանքերին

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասաց Թիլերսոնը:

Նա ընդգծեց ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու կարևորությունը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Վրաստանում և Մոլդովայում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս