loader
Թրամփ. Առաջիկայում հնարավորություններ կփնտրենք ԼՂ հակամարտության կարգավորման համար

Թրամփ. Առաջիկայում հնարավորություններ կփնտրենք ԼՂ հակամարտության կարգավորման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է.

«Ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և ադրբեջանցի ժողովրդին՝ Հանրապետության օրվա և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առթիվ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգներն անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով ԼՂ հակամարտության կայուն կարգավորման համար: Առաջիկա ամիսներին հնարավորություններ կփնտրենք հակամարտության կարգավորման համար, դա թույլ կտա է՛լ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները:

Մենք բարեհաջող կերպով համագործակցում ենք անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, երկար տարիներ բարեհաջող համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, որի արդյունքը Հարավային գազային միջանցք նախագծի իրականացումն է՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս