loader
Զախարովա. ՌԴ-ն կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում

Զախարովա. ՌԴ-ն կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում

Ռուսաստանը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և առաջիկայում էլ շարունակելու է նույն գործելաոճը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ ցանկություն կա հասնելու հակամարտության կարգավորմանն այն միջոցներով, որոնք ընդունված են ու փորձված իրենց արդյունավետությամբ:

«Մենք ակտիվ դերակատարություն ունեցել ենք և շարունակելու ենք ունենալ՝ բոլոր կողմերի հետ սերտ շփման մեջ լինելով»,- հայտարարել է Զախարովան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս