loader
Աշխարհի ամենասև կառույցը՝ Օլիմպիական խաղերի շրջանակներում

Աշխարհի ամենասև կառույցը՝ Օլիմպիական խաղերի շրջանակներում

Հատուկ 2018 թվականի Օլիմպիական խաղերի համար ճարտարապետ Ասիֆ Խանի նախագծած Hyundai-ի տաղավարը ծածկված է 99% լույս կլանող Vantablack սև ներկով, որն իր տիեզերական մշակումների շրջանակներում ստեղծել է Surrey NanoSystems ընկերությունը:

Պիգմենտի սկզբնական տարբերակը էքսկլյուզիվ փոխանցվել է նկարիչ Անիշ Կապուրին: Հարավկորեական տաղավարը ծածկել են պիգմենտի նոր VBx 2 տարբերակով, որը կարելի է կիրառել մեծ օբյեկտներում: Խանը շենքին թափանցիկ խողովակներ է տեղադրել, որոնց ծայրերին աստղեր հիշեցնող լամպեր են փայլում: Այսպիսով, երբ մոտենում ես տաղավարին, աստղաշատ տիեզերական տարածքի տպավորություն է ստեղծվում: «Հեռավորության վրա թվում է, թե ձեր առջև դեպի բաց տիեզերքի խորքեր բացվող պատուհան է»,- իր ստեղծագործությունը մեկնաբանել է ճարտարապետը:

Այս ներկը գնել և ինքնուրույն հասցնել չի ստացվի, քանզի տեխնոլոգիան այնքան բարդ է, որ անհրաժեշտ է ուսում անցնել: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս