loader
Հայտարարվել է Վենետիկյան կինոփառատոնի ժյուրիի նախագահի անունը

Հայտարարվել է Վենետիկյան կինոփառատոնի ժյուրիի նախագահի անունը

2017 թվականին Վենետիկյան կինոփառատոնում Գիլյերմո դել Տոռոն իր «Ջրի ձևը» ֆիլմով արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի: Այս տարի ռեժիսորը կնախագահի կինոփառատոնի ժյուրիի կազմը: Սա միջոցառմանը ժյուրիի նախագահի պաշտոնում դել Տոռոյի երկրորդ փորձն է. 2006 թվականին նա նաև մասնակցել է լավագույն դեբյուտային ֆիլմի հաղթող Լուիջի դը Լաուրենտիսի պարգևատրմանը:

«Վենետիկում ժյուրիի նախագահությունը մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որը ես ընդունում են հարգանքով ու երախտագիտությամբ: Վենետիկյան փառատոնը դեպի համաշխարհային կինո պատուհան է և նրո ուժն ու մշակութային կարուորությունը նշելու հնարավորություն»,- նշել է դել Տոռոն:

Հիշեցնենք, որ «Ջրի ձևը» ներկայացված է «Օսկարի» 13 անվանակարգերում, իսկ դել Տոռոն՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Վենետիկյան 75-րդ հոբելյանական կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 8-ը. ժյուրիի այլ անդամների անունները կհայտարարվեն ավելի ուշ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս