loader
Ուրսուլա Լը Գուին. կյանք մահից հետո

Ուրսուլա Լը Գուին. կյանք մահից հետո

Կյանքի 89-րդ տարում վախճանվել է ամերիկացի հայտնի կին-գրող Ուրսուլա Կրեբեր Լը Գուինը: Որդին՝ Թեոն հանրությանը տեղեկացրել է, որ մայրը առողջական լուրջ խնդիրներ ուներ, սակայն մահվան պատճառը չի հայտնվում:

Լը Գուինն աշխարհին հայտնի է գիտական ֆանտաստիկայի և ֆենթեզի ժանրում իր վեպերով ու վիպակներով: 1969 թվականին Լը Գուինը հայտնի է դարձել Ձմեռ հորինված մոլորակի մասին «Խավարի ձախ ձեռքը» վեպով. այս գիրքը ֆանտաստիկ ժանրում 2  բարձրագույն մրցանակի է արժանացել՝ «Հյուգոյի» և «Նեբյուլի»:

Ֆենթեզիի կլասիկա են դարձել գրողի Երկրածովի հրաշքների աշխարհի մասին «Երկրածովի հրաշագործ», «Անտուանի դամբարանները», «Տեխանու» և «Վերջին ափում» վիպակները: Վերջինի մոտիվներով ռեժիսոր Գոռո Միյաձակին «Երկրածովի լեգենդները» մուլտֆիլմն է թողարկել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս