loader
Վատիկանում գտել են Ռաֆայելի վերջին աշխատանքները

Վատիկանում գտել են Ռաֆայելի վերջին աշխատանքները

Վատիկանում Կոնստանտինի սրահում հայտնաբերվել են լեգենդար նկարիչ Ռաֆայելի 2 աշխատանքները: Արվեստագետների կարծիքով, աշխատանքները գրվել են 1519 թվականին: Գիտնականներից շատերը համակարծիք են, որ Ռաֆայելը վախճանվել է 1520 թվականին:

Յուղաներկային ֆրեսկոներին պատկերված են 2 կանանց ֆիգուրներ: Ռեստովրատորները նրանց ընկերության և իրավագիտության մարմնացում են անվանել: Ռաֆայելի հեղինակայնությունն ապացուցելու համար, ֆրեսկոների տեխնիկան հետազոտել են ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթներով:

«Սա զարմանահրաշ զգացում է՝ իմանալ, որ սա, ավելի շուտ, վերջին աշխատանքներն են, որոնք նա ստեղծել է: Ես, փաստորեն, վարպետի իրական ներկայությունն եմ զգում»,- նշել է վերանորոգման նախագծի ղեկավար Ֆաբիո Պիաչենտինին:

Կոնստանտինի դահլիճը Ռաֆայելը նախատեսել է նկարազարդել Հռոմի պապի պատվերով: Այդ մասին տվյալներն առկա են Ջորջո Վազարիի «Հայտնի նկարիչների, ճարտարապետների և քանդակագործների կենսագրությունը» գրքում, որը գրվել է XVI դարում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս