loader

Adobe-ը վերստեղծել է Բաուհաուսում մշակված 1930-ականների տառատեսակները (տեսանյութ)

Adobe ընկերությունը ներկայացրել է The Hidden Treasures Bauhaus Dessau նախագիծը, որը նվիրված է տառատեսակների վերածննդին, որոնք մոտ 100 տարի առաջ մշակվել են Bauhaus գերմանական դպրոցում, սակայն անավարտ են մնացել:

Մասնագետներն ավարտել են Ալֆրեդ Առնդտոմի, Յուստուս Շմիդթի, Կառլ Մարքսի, Ռեյնհոլդ Ռոսիգի և Ալեքսանդր Շավինսկու կողմից ստեղծած տառատեսակային էսքիզները: Հեղինակների կողմից ստեղծված, սակայն անավարտ թողնված տառատեսակների էլեմենտները հասկանալու համար, դիզայներները մաթեմատիկական մեթոդներ են կիրառել: Ներբեռնման համար դեռևս հասանելի են 5 տառատեսակներից միայն 2-ը՝ Joschmi-ն և Xants-ը:

Նրանց վերստեղծել են Յուտուս Շմիդթի և Ալեքսանդր Շավինսկու էսքիզներով. մնացած տառատեսակները Adobe ընկերությունը մտադիր է բաց մուտքում հրապարակել մոտ ապագայում: Բեռնել այստեղ։

Հիշեցնենք, որ Բաուհաուս դպրոցը Գերմանիայում հիմնադրվել է 1919 թվականին և ընդամենը 14 տարի է գոյատևել: Այդ ժամանակահատվածում դպրոցը լայն ճանաչում է գտել ճարտարապետության և դիզայնի հանդեպ նոր մոտեցման շնորհիվ, որը հիմնված էր հասարակի և ֆունկցիոնալության գաղափարի վրա:  
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս