loader
Alexander Terekhov-ը օպերային բեմադրության համար հագուստներ է ստեղծել

Alexander Terekhov-ը օպերային բեմադրության համար հագուստներ է ստեղծել

Դիզայներ Ալեքսանդր Տերեխովը, Կ.Ս. Ստանիսլավսկու և Վ.Ի. Նիմերովիչ-Դանչենկոյի անվան մոսկովյան թատրոնի «Ժամանակի և Անզգայության տրիումֆը» բեմադրության համար, կոստյումներ է ստեղծել: Դիզայներն առաջին անգամ է աշխատել թատերական բեմադրության համար կոստյումների հետ:

Բացի այդ, ներկայացումն առաջին օպերան է թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի համար. ներկայացման մեջ բոլոր պարտիաները կատարել են տղամարդիկ՝ Վինս Ի-ն, Ֆիլիպ Մաթմանը, Դեվիդ ԴիԿյու Լին, Խուան Սանչոն և Questa Musica-ն: Հերոսների կերպարների վրա աշխատելիս Տերեխովը ընթերցել է լիբրետոն, ունկնդրել է 1707 թվականին կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի կողմից գրված օրատորիայի օրիգինալ երաժշտությունը, և բեմադրության 4 հերոսների՝ Գեղեցկության, Հաճույքի, Անզգայության և Ժամանակի համար կոստյումներ է ստեղծել:

Դիզայները ռեժիսորի հետ քննարկել է կերպարների և պերսոնաժների բնավորությունների նյուանսները: Այսպես, Գեղեցկության համար Տերեխովը հորինել է երկնագույն թռչող զգեստ ու արծաթագույն ատլասից շլեյֆով հանդերձանք, Անզգայության համար՝ զմրուխտագույն բյուրեղներով զարդարված զգեստ, Հաճույքի համար՝ դիպակյա կոստյում, Ժամանակի համար՝ հուլունքներով գործած ժանյակից զգեստ:

«Շատ ուրախ եմ, որ հենց ինձ են հրավիրել կոստյումներ ստեղծել այս հրաշալի նախագծի համար: Ուրախ էի սուզվել պերսոնաժ ստեղծելու զարմանալի գործընթացի մեջ՝ էսքիզից մինչև այն պահը, երբ արտիստը բեմ է դուրս գալիս արդեն պատրաստի կոստյումով»,- պատմել է դիզայները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս