loader
American Music Awards 2018 մրցանակաբաշխության հաղթողները

American Music Awards 2018 մրցանակաբաշխության հաղթողները

Լոս Անջելեսի «Microsoft Theater» թատրոնում կայացել է American Music Awards 2018 ամենամյա 44-րդ մրցանակաբաշխությունը, որին ամեն տարի պարգևատրվում են հանրության և երկրպագուների հարցման միջոցով ընտրված շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Մրցանակաբաշխության անվանակարգերը հիմնված են վաճառքների, օնլայն-լսումների, սոցցանցերում ակտիվության և հոլովակների դիտումների վրա: Երեկոյի ընթացքում բեմում հանդես են եկել Ջենիֆեր Լոպեսը, Քարդի Բին, Թեյլոր Սվիֆթը, Քերի Անդերվուդը և այլք:

AMAs 2018 մրցանակաբաշխության հաղթողներն են.

  • «Տարվա կատարող»՝ Թեյլոր Սվիֆթ,
  • «Լավագույն փոփ/ռոք կին-կատարող»՝ Թեյլոր Սվիֆթ,
  • «Լավագույն փոփ/ռոք կատարող»՝ Post Malone,
  • «Տարվա վիդեո»՝ Կամիլա Կաբելիո - «Havana»,
  • «Լավագույն փոփ/ռոք դուետ կամ խումբ»՝ Migos,
  • «Լավագույն փոփ/ռոք երգ»՝ Կամիլա Կաբելիո - «Havana»,
  • «Լավագույն փոփ/ռոք ալբոմ»՝ Թեյլոր Սվիֆթ - «Reputation»,
  • «Լավագույն հիփ-հոփ կատարող»՝ Khalid,
  • «Լավագույն հիփ-հոփ կին-կատարող»՝ Cardi B,
  • «Լավագույն հիփ-հոփ երգ»՝ Cardi B-«Bodak Yellow»,
  • «Լավագույն հիփ-հոփ ալբոմ»՝ Post Malone - «Beerbongs & Bentleys»,
  • «Լավագույն սոուլ/R&B կին-կատարող»՝ Ռիհաննա,
  • «Լավագույն սոուլ/R&B երգ»՝ Cardi B, Բրունո Մարս - «Finesse»,
  • «Լավագույն սոուլ/R&B ալբոմ»՝ XXXTentacion - «17»,
  • «Լավագույն ալտերնատիվ կատարող»՝ Panic! At The Disco,
  • «Լավագույն սաունդթրեք»՝ Black Panther,
  • «Լավագույն լատինական կատարող»՝ Daddy Yankee,
  • «Տարվա համերգային շրջագայություն»՝ Թեյլոր Սվիֆթ,
  • «Լավագույն քանթրի կատարող»՝ Քեյն Բրաուն,
  • «Լավագույն քանթրի կին-կատարող»՝ Քերի Անդերվուդ,
  • «Լավագույն քանթրի խումբ»՝ Florida Georgia Line,
  • «Լավագույն քանթրի երգ»՝ Քեյն Բրաուն - «Heaven»,
  • «Լավագույն քանթրի ալբոմ»՝ Քեյն Բրաուն - «Kane Brown»,
  • «Լավագույն նոր արտիստ»՝ Կամիլա Կաբելիո,
  • «Լավագույն հասարակական գործիչ»՝ BTS,
  • «Տարվա կոլաբորացիա»՝ Կամիլա Կոբելիո և Young Thug:
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս