loader
Ամստերդամում ցուցահանդեսի այցելուն վնասել է Ջեֆ Կունսի աշխատանքը

Ամստերդամում ցուցահանդեսի այցելուն վնասել է Ջեֆ Կունսի աշխատանքը

Ամստերդամի Նյիվե Քըրկ գոթական եկեղեցում անցկացվող ժամանակակից արվեստի ցուցահանդեսին ոչնչացվել է Ջեֆ Կունսի Gazing Ball (Perugino Madonna and Child with Four Saints) աշխատանքի հատվածը: Ցուցահանդեսի այցելուներից մեկը դիպչել է ապակյա գնդակին, որն աշխատանքի մաս է եղել և բավականին լավ ամրացված չէր, և պատահական գցել է այն: Գնդակն ընկել և կոտրվել է:

Highsnobiety-ն նշել է, որ հանդիսատեսի և աշխատանքի միջև միակ պատնեշը հատակին կպչուն ժապավենն էր: Եկեղեցու աշխատակիցները չեն հասցրել ձերբակալել մեղավորին. այժմ նրանք Կունսի ներկայացուցիչների հետ քննարկում են հասցված վասի չափը:

Ամերիկյան նկարչի այս աշխատանքը 60,000 դոլար է գնահատվում: Հիշեցնենք, որ Gazing Ball շարքը բաղկացած է հանրահայտ կտավների և քանդակների կրկնօրինակներից, որոնց վառ-կապույտ ապակուց հայելապատ գնդակներ են ավելացված:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս