loader
Assembly. Միլենիալների համար խոհանոցային հավաքածուն

Assembly. Միլենիալների համար խոհանոցային հավաքածուն

Արվեստների թագավորական քոլեջի շրջանավարտ, երիտասարդ դիզայներ Յու Լին տեղաշարժվող կոմպակտ խոհանոցային կոմպլեկտ է ստեղծվել, որը նախատեսված է միլենիալների համար: Նրանում 7 առարկա է ընդգրկվել՝ տախտակ, ինդուկցիոն վառարան, կաթսա, թավա, դանակ-պատառաքաղների համար շապիկ, չորանոց, բռնակով տուփ:

Assembly կոմպլեկտը հարմար է նրանց, ովքեր չունենա բավարար խոհանոցային տարածք, օրինակ՝ ստուդիա-բնակարանի: Հավաքածուի բոլոր պարագաները տեղավորվում են քեյսում, իսկ կոնտեյների ետնամասը կարող է օգտագործվել որպես սկուտեղ կամ չորանոցի համար ներքնակ: Ինդուկցիոն վառարանը հագեցած է թայմերով և ջերմաստիճանի հսկմամբ:

Սպասքի կորպուսի հիմքը պողպատից է, իսկ բռնակները՝ պոլիմերից: Assembly նախագիծը Յու Լիի ավարտական աշխատանքն է, որը ցուցադրվել է քոլեջի ամենամյա ցուցահանդեսին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս