loader

Այ Վեյվեյը մարդու իրավունքների համար դրոշ է ստեղծել (տեսանյութ)

Մարդու իրավունքներով զբաղվող բարեգործական կազմակերպություններն ու արվեստի բնագավառում բրիտանական կառույցները, Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի 70-ամյա հոբելյանի առթիվ, չին նկարիչ Այ Վեյվեյին խնդրել են դրոշի դիզայն ստեղծել:

Երկնագույն ֆոնին Վեյվեյը կետերից ստեղծված մարդու ոտքի հետք է տեղադրել, որոնք հիշեցնում են միգրացիոն ճգնաժամի, դժվարությունների և անիրավունքի մասին, որոնց հետ, իրենց տները լքելով, բախվում են բազմաթիվ մարդիկ: 

Նկարիչը ոգեշնչվել է ռոհինջա էթնիկ խմբի փախստականների ոտնահետքերից. այս մուսուլմանական էթնոսը բնակվում է Մյանմայի հյուսիսում և 1970-ական թվականներից բազմիցս, երկրի բուդիզմ դավանող բնակիչների կողմից, բռնության զոհ է եղել: Fly the Flag նախագծի մանրամասներն այստեղ:

Միգրացիայի ժամանակակից խնդիրների մասին Այ Վեյվեյի նկարած վավերագրական թիզերն արդեն հասանելի է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս