loader

Այ Վեյվեյի պեկինյան ստուդիան վերացրել են առանց նախազգուշացման (տեսանյութ)

Նկարիչ Այ Վեյվեյը հայտնել է, որ Պեկինի հին ֆաբրիկայում տեղակայված իր ստուդիան կոտրել են: Միաժամանակ, տեխնիկայով զինված կոտրողները եկել են առանց զգուշացնելու, այն դեպքում, երբ արհեստանոցում գտնվել են նկարչի աշխատանքները:

Վարձակալության պայմանագիրն ավարտվել է 2017 թվականի աշնանը և Այ Վեյվեյի թիմը ենթադրում էր, որ իշխանությունների կողմից վճռական գործողություններ կհետևեն: Սակայն, ինչպես բացատրել է նկարչի օգնական Գա Ռանգը, հսկայական քանակությամբ աշխատանքները «պարզապես հնարավոր չէր հանել»:

Հիշեցնենք, որ Այ Վեյվեյը Չինաստանը լքել է 3 տարի առաջ և Բեռլին է տեղափոխվել. 2011 թվականի հունվարին նա 81 օրով նաձերբակալվել է, չինական կառավարությանը քննադատելու համար: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս