loader
Բեռլինյան կինոփառատոնը հրապարակել է  պաշտոնական պաստառներն ու հայտարարել է ժյուրիի նախագահի անունը

Բեռլինյան կինոփառատոնը հրապարակել է  պաշտոնական պաստառներն ու հայտարարել է ժյուրիի նախագահի անունը

Բեռլինյան կինոփառատոնի կազմակերպիչները ներկայացրել են կինոդիտման պաշտոնական պաստառները, որոնց հերոսներն են արջերի կոստյումներով մարդիկ, ովքեր հանդես են եկել մետրոյում, Պոտսդամյան հրապարակում և Գերմանիայի մայրաքաղաքի տեսարանով ֆոնին:

The Hollywood Reporter-ը նշել է, որ կադրերը պետք է ուրախացնեն Time’s Up շարժման ակտիվիստներին, քանի որ նրանցում ներկա 6 մարդկանցից 4-ը կանայք են՝ տարբեր տարիքի և արտաքինով:

2019 թվականի Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի կազմը նախագահելու է ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշը. 1993 թվականին նա ստացել է Berlinale Camera Award պատվավոր մրցանակը, իսկ 1997 թվականին արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի («Անգլիացի պացիենտը»):

«Ես շատ ուրախ եմ, որ 2019 թվականին Ժյուլիետը դառնալու է միջազգային ժյուրիի նախագահը: Փառատոնը սերտ կապված է նրա հետ, և ես շատ ուրախ եմ, որ նա վերադառնալու է այս պատվավոր դերով»,- նշել է Բեռլինալեի տնօրեն Դիթեր Քոսլիկը:

Հիշեցնենք, որ կինոփառատոնը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 7-17-ը. 69-րդ կինոդիտման բացման ֆիլմը ռեժիսոր Լոնե Շերֆիգի «The Kindness of Strangers» ֆիլմն է: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս