loader
Billboard. Արիանա Գրանդեն` «Women in Music» 

Billboard. Արիանա Գրանդեն` «Women in Music» 

Երգչուհի Արիանա Գրանդեն, Billboard երաժշտական ամսագրի վարկածով, 2018 թվականի կին կոչման է արժանանալու: Հիշեցնենք, որ ամռանը Գրանդեն թողարկել է «Sweetener» իր թվով 4-րդ սոտւդիական ալբոմը, որի վրա աշխատել է Ֆարել Ուիլյամսի, Նիկի Մինաժի և Միսի Էլիոթի հետ միասին:

«Արիանա Գրանդեն աստղ է, ով սեփական պայմաններն է թելադրում, երբեք չի ենթարկվում թրենդերին և ինդուստրիայում ինչ-որ մի ուղի չի ընտրում: Նա համարձակ է, նա լավագույն երաժշտություն է պատրաստում և բացարձակ հստակ արժանի է տարվա կնոջ կոչմանը»,- ասել է Billboard-ի կոնտենտի գծով փոխնախագահ Ռոս Սկարանոն: Մրցանակը երգչուհուն կհանձնվի դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք Women in Music ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:

Հիշեցնենք, որ անցած տարի նույն կոչմանն արժանացել է երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս