loader

Բրիտանացի գրաֆիկ դիզայներները ԱԱ-ին նվիրված բարեգործական նախագիծ են ստեղծել

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության պատվին, աշխարհի 20 գրաֆիկական դիզայներները ոգեշնչվել են նրա պատմության ամենավառ պահերով և գարեջրի բաժակների տակդիրների Weird World Cup հավաքածու են ստեղծել: Գաղափարի հեղինակները Middle Boop լոնդոնյան դիզայն-ստուդիայի հիմնադիր Գորդոն Ռիդն ու ֆրիլանսեր-դիզայներ Կալում Սթիվենոնն է: Նախագիծը ծնվել է լոնդոնյան փաբերից մեկում ֆուտբոլային խաղ դիտելու ժամանակ:

Տակդիրներին հասցված սյուժեների թվում է Դևիդ Բեքհեմին կարմիր քարտի ցւոցադրումն է (1998 թ., Արգենտինայի թիմի հետ խաղ), Դիեգո Մարադոնայի «Աստծո ձեռքը» հանրահայտ գոլն է (1986), Ռոնալդոյի սանրվածքը (հատուկ 2002 թվականի ԱԱ-ի համար), Զինեդին Զիդանի լեգենդար գլխային հարվածը Իտալիայի հավաքականի խաղացող Մարկո Մատերացիին (2006):

Հավաքածուն վաճառվում է օնլայն, իսկ ողջ հասույթը փոխանցվելու է Football Beyond Borders բարեգործական կազմակերպությանը, որն ախատում է դժվար դեռահասների հետ և նրանց ներգրավում է ֆուտբոլային մակույթին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս