loader
CFDA/Vogue Fashion Fund մրցույթի հաղթողները

CFDA/Vogue Fashion Fund մրցույթի հաղթողները

Նյու Յորքում կայացել է CFDA/Vogue Fashion Fund երիտասարդ դիզայներների մրցույթի մրցանակաբաշխությունը, որի հաղորդավարուհին էր դերասանուհի Էմիլի Բլանտը: CFDA/Vogue Fashion Fund-ի այս տարվա հաղթողը Քերբի Ջին-Ռեյմոնդն է և նրա Pyer Moss սթրիտսթայլ-բրենդը, որը ոգեշնչված է աֆրոամերիկյան մշակույթով: Ջին-Ռեյմոնդը, սեփական բրենդը զարգացնելու համար, 400,000 դոլարի չափով մրցանակ է ստացել:

Բացի այդ, մրցույթի դափնեկիրների թվում են Էմիլի Ադամս Բոդեն (Bode տղամարդկանց հագուստի բրենդ) և Ջոնաթան Քոհենն ու Սառա Լեֆը (Jonathan Coen կանանց համար բրենդ), ովքեր 150,000-ական դոլար են ստացել: Բոլոր 3 բրենդերը կմասնակցեն Նորաձև դիզայներների ամերիկյան խորհրդի (CFDA) տարեկան մենթորական ծրագրում:

Մրցույթի ժյուրիի կազմում էին ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, դիզայներներ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը և Ջոզեֆ Ալտուզարան, մոդել Նիկոլ Ֆելփսը և Instagram-ի նորաձևության տնօրեն Եվա Չենը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս