loader
Dior Lady Art. Նկարչուհիները վերաիմաստավորել են Lady Dior պայուսակը

Dior Lady Art. Նկարչուհիները վերաիմաստավորել են Lady Dior պայուսակը

Dior-ը ներկայացրել է իր Dior Lady Art արտ-նախագծի երրորդ մասը, որի շրջանակներում հայտնի նկարչուհիները Lady Dior կուլտային պայուսակի իրենց տարբերակն են ստեղծում, որը նորաձևության տունը թողարկում է 1995 թվականից: Այս անգամ նախագծում մասնակցել է Իզաբել Կորնարոն, Լի Բուլը, Միկալեյն Թոմասը, Մորգան Չեմբերը, Լի Շուրուին և Փոլլի Ափֆելբաումը:

Ֆրանսուհի Կորնարոն սև պայուսակը զարդարել է թափանցիկ կախոցներով, որոնք բյուրեղյա ջահերի զարդեր են հիշեցնում, ինչպես նաև ոսկեգույն և արծաթագույն շղթաներով: Ամերիկուհի Թոմասն ընտրել է «փեթչվորք» տեխնիկա և հուլունագործություն:

Հարավկորեացի Բուլը երկրորդ անգամ է մասնակցում նախագծում, և պայուսակը կղզու է վերածել, որը ծածկված է փայլփլուն «մամուռով»: Ֆրանսուհի Չեմբերը պայուսակը փաթաթել է «ծովագնացային»քարկապներով պարանով: Պայուսակների վաճառքի մեկնարկը նախատեսված է դեկտեմբերի 4-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս