loader

FASHION AWARDS-2018 մրցանակաբաշխության հաղթողները

Լոնդոնյան Ալբերտ-հոլում կայացել է Բրիտանական նորաձևության խորհրդի (BFC) կազմակերպած Fashion Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակաբաշխությունը համալրվել է New Wave: Creatives նոր անվանակարգով, որում ընդգրկված էին նորաձևության ինդուստրիայի 100 երիտասարդ տաղանդները՝ դիզայներները, դիմահարդարները, վարսահարդարները, լուսանկարիչերը, մոդելները, դիջիթալ-ինֆլյուենսները, արտ-տնօրենները, սեթ-դիզայներներն ու ոճաբանները:

Fashion Awards-ի այս տարվա հաղթողներն են.

  • «Աքսեսուարների տարվա լավագույն դիզայներ»՝ Դեմնա Գվասալիա (Balenciaga),
  • «Տարվա ապրանքանիշ»՝ Gucci,
  • «Նորարար»՝ Կիմ Ջոնս,
  • «Տղամարդկանց հագուստի տարվա լավագույն բրիտանացի դիզայներ»՝ Քրեյգ Գրին (Craig Green),
  • «Կանացի հագուստի տարվա լավագույն բրիտանացի դիզայներ»՝ Կլեր Ուեյթ Քելլեր (Givenchy),
  • «Տղամարդկանց հագուստի բրիտանացի երիտասարդ»՝ Սեմուել Ռոս (A-Cold-Wall),
  • «Կանացի հագուստի բրիտանացի երիտասարդ դիզայներ»՝ Ռիչարդ Քուին (Richard Quinn),
  • «Բիզնես առաջատարը»՝ Մարկո Բիզարի (Gucci),
  • «Տարվա միջազգային դիզայներ»՝ Պիերպաոլո Պիչոլի (Valentino),
  • «Տարվա մոդել»՝ Կայա Գերբեր,
  • «Լյուքսային սթրիտսթայլ»՝ Off-White (Վիրջիլ Աբլո),
  • «Նորաձևության ինդուստրիայում մեծ ներդրման համար»՝ միուչա Պրադա (Prada),
  • «Դրական փոփոխությունների համար Swarovski մրցանակ»՝ Վիվիեն Վեսթվուդ,
  • «Ինովացիայի համար հատուկ պատվավոր մրցանակ»՝ Կիրիլ Գուչ (Parley for the Oceans),
  • «Նորաձևություն կերտող Իզաբելլա Բլոուի անվան մրցանակ»՝ Մերթ և Մարկուս: 
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս