loader
Ֆիլիպ Սթարքը զբոսաշրջիկների համար տիեզերական մոդուլի դիզայն է մշակել

Ֆիլիպ Սթարքը զբոսաշրջիկների համար տիեզերական մոդուլի դիզայն է մշակել

Ֆիլիպ Սթարքը աշխարհում առաջին Axiom տուրիստական տիեզերական մոդուլի բնակելի բլոկի համար ինտերիերների դիզայն է մշակել, որի կոնցեպտն արտացոլում է հարմարավետ «բույնի» գաղափարը՝ հարմարավետ կոկոնի, որում մեծ դեր է հատկացվել նյութերին ու գունային գամմային: Սթարքի խոսքերով, տիեզերքում ամենը ենթարկվում է գրավիտացիային, և դա բացարձակ ազատություն է ենթադրում:

«Ես ցանկացել եմ ստեղծել շատ փափուկ պատերով հարմարավետ կոկոն, որոնք ամբողջությամբ կհամապատասխանեին գրավիտացիայի մեջ մարդու մարմնի շարժումներին: Նման դեմատերիալիզացիան դեպի անվերջություն առաջին քայլն է: Տիեզերական ճանապարհորդողը պետք է ֆիզիկապես և հոգեպես իրեն մոլորակում սավառնող զգա»,- նշել է դիզայները:

Այդ կերպարը պահպանելու համար, խցիկի փափուկ պատերին գույնը փոխող նանոլուսադիոդներ են ավելացրել: Միաժամանակ, լուսավորությունը խցիկում փոխվում է, տիեզերագնացի բիոռիթմերից և տրամադրությունից կախված: Նախատեսվում է, որ առաջին տիեզերական թռիչքներն իրականացվելու են 2020 թվականին, որոնք կանցկացվեն Երկիր մոլորակից 400 կմ բարձրության վրա և 7-10 օր են տևելու:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս