loader

Գտնվել է Ջոն Քոլթրեյնի անհայտ ալբոմը (տեսանյութ)

Հայտնաբերվել է 1963 թվականին ձայնագրված հայտնի սաքսոֆոնահար Ջոն Քոլթրեյնի անհայտ ալբոմը: Գտածոն հայտնաբերվել է երաժշտի ընտանիքում: Պարզվել է, որ ձայնագրության կորած է համարվող բնօրինակը միակը չէր, և ժապավենն ավելի քան 60 տարի պահվել է հարազատների մոտ:

Գտնված թրեքերը կընդգրկվեն հունիսի 29-ին թողարկվելիք «Both Directions at Once: the Lost Album» ալբոմում: Յոթ կոմպոզիցիաներից երկուսը նախկինում ոչ մի տեղ չեն թողարկվոլ և կատարվել՝ «Untitled Original 11383»-ը և «Untitled Original 11386»-ը:

Սաքսոֆոնահար Սոնի Ռոլինզի խոսքերով, այս ձայնագրությունը գտնելը «նույն է, ինչ Քեոփսի բուրգում նոր սենյակ գտնելը»:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս