loader
Գտնվել է Սթենլի Կուբրիկի կորած սցենարը

Գտնվել է Սթենլի Կուբրիկի կորած սցենարը

Բանգորյան համալսարանի պրոֆեսոր և Սթենլի Կուբրիկի գծով փորձագետ Նաթան Աբրամսը հայտնաբերել է ժամանակին կորած հայտնի ռեժիսորի սցենարը: Ըստ The Guardian-ի, «Burning Secret» վերնագրով սցենարը գրվել է գրող Քոլդեր Ուիլինհեմի հետ միասին և Ստեֆան Ցվեյգի համանուն նովելի ադապտացիա է դարձել: Սյուժեի կենտրոնում «համառ և գիշատիչ մարդու» պատմությունն է, ով գայթակղում է 10-ամյա որդու հետ ձմեռային կուրորտ ժամանած կնոջը: Ավստրիացի գրողի նովելը արդեն էկրանացրել են 1933 և 1988 թվականներին:

Կուբրիկը մի փոքր փոփոխել է սյուժեն՝ տղային Էդգարի փոխարեն Էդի անվանելով և գործողությունը XX դարի Ավստրիայից ժամանակակից Ամերիկա տեղափոխելով: Սցենարը մակագրված է 1956 թվականով, երբ բեմադրողը դեռևս չի նկարահանել իր հայտնի ֆիլմրն ու այնքան հայտնի չէր: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս